loading

Triple Consulting

Թրիփլ Քոնսալթինգը հիմնադրվել է 2019 թվականին։ Լինելով նոր և երիտասարդ կազմակերպություն` հասցրել է գրանցել բազմաթիվ հաջողություններ և ձեռք բերել հավատարիմ գործընկերներ։ Մեր թիմը վստահ է՝ մեր հաջողության գրավականը երիտասարդությունն է, գործում նոր շունչ և ոգի մտցնելու կարողությունը։ Մենք ունենք մեծ ներուժ՝ ապահովելու գործընկեր կազմակերպությունների անխափան գործունեությունը` մատուցելով հաշվապահական, ֆինանսական և իրավական համալիր ծառայություններ։

01. Նվիրում

Մեր հաճախորդները պարզապես մեր գործընկերները չեն, այլ մեծ ընտանիքի լիիրավ անդամներ, ում ցանկությունների, նպատակների իրագործումը մեզ համար առաջնահերթություն է։

02. Ճկունություն

Մեր մասնագետները ունակ են ադապտանալու մասնագիտական միջավայրի փոփոխություններին, պատրաստ են դիմակայել իրենց առաջ ծառացած նորանոր խնդիրներին։

03. Որակ

Ծառայությունների բարձր որակի ապահովումը մեզ համար գերակայություն է։ Մենք մատուցում ենք բարձր արժեք ունեցող ծառայություններ, որոնք բավարարում են ամենաքմահաճ հաճախորդների պահանջները։

  • 01/02
  • 02/02
Ծառայություններ
Թրիփլ Քոնսալթինգի կողմից մատուցվող հիմնական ծառայություններն են։

Գործընկերներ

"Թրիփլ Քոնսալթինգ" ընկերությունն իր գործունեության ընթացքում հասցրել է համագործակցել մի շարք ընկերությունների հետ: